Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

«Իրատես de facto» ակումբում

«Իրատես de facto» ակումբում
15.05.2012 | 00:00

Մայիսի 17-ին` ժամը 12.00-ին, «Իրատես de facto» ակումբի (հասցեն` Զաքյան 10) հյուրերն են «Իդրամ» ՍՊԸ-ի տնօրեն ԳԱՅԱՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ և տնօրենի խորհրդական ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԸ։

Թեման` «Իդրամ» ՍՊԸ-ն ստացել է էլեկտրոնային փող թողարկելու իրավունք։

Իդրամ ԻՎՀ-ն առցանց վճարումներ և դրամական փոխանցումներ իրականացնելու միջոց է: Իդրամ համակարգը մատուցում է ծառայությունների լայն ցանկ` առցանց վճարումներ կոմունալ ծառայությունների դիմաց, վարկերի, հարկերի և տուրքերի առցանց մարում, առևտուր առցանց խանութներից, առցանց բջջային հեռախոսահամարների լիցքավորում, փոխանակում այլ էլեկտրոնային արտարժույթների հետ և այլն:

Իդրամ ԻՎՀ-ից օգտվելու համար հարկավոր է ընդամենը գրանցվել Իդրամ ԻՎՀ-ում և լիցքավորել վիրտուալ հաշիվը»:

Դիտվել է՝ 1871

Մեկնաբանություններ